ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Գործարանային 3/2/1-2

Մեր մասին

Ողջույն հարգելի  այցելու,

Մեր հյուրանոցը սկսելով իր գործունեությունը 2010 թվականից մինչև այժմ սպասարկել է տարեկան շուրջ 4000 հաճախորդներ, ընդհանուր հաշվով մենք սպասարկել ենք շուրջ 24000 հաճախորդների։ Մենք միշտ գործել և շարունակելու ենք գործել մեր նշանաբանի ՛՛զգա քեզ ինչպես տանը՛՛ համաձայն ստեղծելով պայմաններ, ապահով և հաճելի հանգստի համար։

Մեր ոչ երկար բայց բեղուն գործունեության ընթացքում մենք հասցրել ենք սպասարկել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, մեծ կազմակերպությունների ղեկավարների և հիմնադիրների և արժանացել ենք նրանց գնահատանքին և սիրուն։

 

Հագանքներով՝

«Դիան» հյուրանոցի ղեկավարություն։

Մաքրություն
Հյուրընկալություն
Անվտանգություն

Կապան քաղաքի Գործարանային 3/2/1-2 հասցեում գործում է “Դիան“ հյուրանոցը:
Հյուրանոցը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ունի 12 հարմարավետ համարներ (երկտեղանոց, երեքտեղանոց, լյուքս), գործում է նաև ճաշարան ու սրճարան:
Հյուրանոցում տրամադրվում է անվճար ինտերնետային գերարագ կապ և տարալեզու հեռուստաալիքներ, գործարար հանդիպումների համար նախատեսված դահլիճ:
Հյուրանոցն ունի տեսահսկվող անվճար կայանատեղի` նախատեսված 30 տրանսպորտային միջոցների համար: Հյուրերին կարող են տրամադրվել շրջակա տեսարժան վայրերի մասին տեղեկատվություն, ուղեկցորդներ, տաքսի և այլ ծառայություններ: